Կաթնամթերքների օգտագործումը նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը
LifestyleԳիտնականները պնդում են, որ կաթը և ընդհանրապես կաթնամթերքի օգտագործումը կարող է իջեցնել արտերիալ և արյունատար ճնշումը։ Ի տարբերություն այլ բիոլոգիապես ակտիվ հավելումների, այս մթերքները ավելի արդյունավետ են և օգտակար, ինչպես նաև ներառում են միայն բնական կոմպոնենտներ և միներալներ, որոնք բարվոք են ազդում կանանց օրգանիզմի վրա։
Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ կաթնային սպիտակուցը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։ Փորձ է կատարվել, որին մասնակցել են բարձր կամ ցածր ճնշում ունեցող կանայք և տղամարդիկ։ Որոշ ժամանակ նրանք իրենց սնունդում օգտագործել են մթերքներ, որոնք պարունակում են կաթնային սպիտակուց։ Մի քանի շաբաթ անց նրանց բոլորի ճնշումը նվազել է, ինչը իջեցրել է սրտի ծանրաբեռնվածությունը։ Այդ պատճառով նման սննդամթերքների օգտագործման արդյունավետությունը ապացուցված է։