Գիտնականները հավանության են արժանացրել բնական միջոցներով ակնեի բուժման տարբերակը
LifestyleԲրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ ակնեի դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցը ուրցն է, որը կարողանում է ոչնչացնել ակնեն առաջացնող բակտերիան։
Ուրցի համադրումը ակտիվ բաղադրիչներ ունեցող խոտաբույսերի հետ կարող է լինել ակնեի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Այս մասին է ասվում Լիդսի համալսարանի հրապարակած հետազոտության մեջ։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 1 փունջ չորացրած ուրց
• 1 փունջ կալենդուլա
• 1 փունջ մրտենի (Мирт)
• 0.5լ մաքուր սպիրտ։
Պատրաստման եղանակը
Խոտաբույսերը լցնել սպիրտի մեջ և թողնել 8 օր, այնուհետ քամել այն, հեղուկը լցնել ապակե շշի մեջ և պահել սառնարանում։
Այս տոնիկով օրը 2 անգամ մաքրել մաշկը։ Այն ունի հակաբակտերիալ հատկություններ և մաշկը փափկեցնող ազդեցություն։