Մեր աղջկա հանդեպ սերը չի խանգարելու հնարավորինս խիստ լինել նրա հանդեպ. Ռուզաննա Անդրեասյանը՝ փոքրիկի ու ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Ռուզաննա Անդրեասյանն, ով բոլորովին վերջերս է մայրիկ դարձել: Մեզ հետ զրույցում նորաթուխ մայիկը պատմել է նոր կարգավիճակի եւ աշխատանքային առաջիկա ծրագրերի մասին:
«Ծնող դառնալու համար պետք է նախ հոգեպես պատրաստ լինել, իսկ ինձ մոտ վաղուց հասունացել էր մայրանալու ցանկությունն ու պատրաստակամությունը: Փոքրիկս շուտով կդառնա կես տարեկան, դեռեւս իր հետ առաջին հանդիպման տպավորություններով եմ տարված, որն ինձ հետ կլինի ողջ կյանքի ընթացքում. երբ առաջին անգամ տեսա նրան, շատ հուզվեցի ու այնպիսի ապրումներ զգացի, որոնց մասին մինչ իր ծնունդը շատ էի մտածում, պատկերացրեք՝ հենց այդ հոգեվիճակն էլ ակնկալում էի: Մայր դառնալու բերկրանքը անփոխարինելի զգացում է, դա ոչնչի հետ չես կարող համեմատել, դա Աստվածային զգացում է, երբ առաջին անգամ գրկում ես փոքրիկդ՝ քո մասնիկին»,- նշեց երգչուհի մայրիկն ու պատմեց փոքրիկի մասին.
«Աղջիկս՝ Նատալին, շատ ժպտերես ու բարի է, ճիշտ է՝ դեռ կես տարեկան էլ չկա, բայց շատ հասկացող բալիկ է, հանգիստ, խաղաղ: Արտաքնապես կարծես թե ավելի շատ ամուսնուս է նման: Շատ է սիրում, երբ երգում եմ նրա համար, անմիջապես արձագանքում է իր սիրուն ժպիտով. Ըստ իս՝ նա էլ երաժշտասեր մարդ է լինելու»:
Շարունակությունը՝ այստեղ