Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»


«Ինքը համեստ էր, զուսպ, իր նկատմամբ եղած սերն էլ իր նման է». Մարտակերտում զոհված Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 20 տարեկան

Հասարակություն

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հռիփիսմե Գալստյանի ակնարկը քառօրյա պատերազմում զոհված զինվոր Անդրանիկ Զոհրաբյանի մասին։ Նա մայիսի 1-ին կդառնար 20 տարեկան։

Բարձրահարկ շենքի շքամուտքում լռություն էր: Բարձրանում ենք աստիճաններով, երկրորդ հարկից հետո արդեն հաշիվը կորցնում եմ ու չեմ զգում, թե որ հարկում կանգ առանք: Որքան ես եմ հասցրել նկատել` բազմաբնակարան շենքերում դռները սովորաբար ներսից փակ են լինում, պետք է թակես, որ բացեն: Այնտեղ, ուր ես էի գնում, դուռը բաց էր: Դռան հակառակ կողմում նույնպես լռություն էր, որը երբեմն խախտվում է հոգոցներով, ինչ-որ հիշողություններով, գուցե նույնիսկ ինքնամեղադրումներով: Զոհրաբյանների բնակարանում եմ: Այստեղ կյանքը կիսվել է երկու մասի` մինչև ապ րիլի 2-ը, և դրանից հետո: Ապրիլի 2-ի գիշերը Արցախի սահմանին հակառակորդը միլիոներորդ անգամ խախտել էր հրադադարը, բայց այս անգամ դա պատերազմ էր: Այդ գիշերը փոխեց նաև Վեդիում ապրող Զոհրաբյանների ընտանիքի ճակատագիրը:

Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014-ի հուլիսին էր մեկնել ծառայության: Ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Հուլիսի 16-ին զորացրվելու էր: Այստեղ կիսատ թողած շատ գործեր կային, ուսում, ֆուտբոլային մարզիչ դառնալու երազանք…

Ապրիլի 3-ին ողջ Վեդին ցնցվեց 20-ամյակը դեռ չբոլորած երիտասարդի կորստի լուրից: Անորոշության 5 օրեր անցան, մինչև որ ապրիլի 8-ին Կարմիր Խաչի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների ժամանակ գտնվեց ու ընտանիքին հանձնվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի մարմինը: Նա մեկն էր այն 6 զինվորներից, որոնք կապիտան Ուրֆանյանի հրամանատարությամբ մարտնչել էին հակառակորդի մեծաթիվ ուժերի դեմ, երեք անգամ հետ էին մղել հակառակորդի` ամեն անգամ ավելի ահագնացող հարձակումը ու կռվել էի ն մինչև վերջին փամփուշտը:

Սա այն խոսակցություններից էր, երբ բառերից ավելի երկար էին ձգվում հոգոցները, լռության մեջ էլ ավելի շատ ասելիք կար: Հիմնականում հայրն էր խոսում, երբեմն խոսում էր հորեղբայրը, նաև` քոլեջի դասախոսներից մեկը: Նախքան նրանց հանդիպելն արդեն եղել էի այն դպրոցում, որտեղ մինչև 9-րդ դասարանը սովորել էր Անդրանիկը, հետո հանդիպել էի այն քոլեջի տնօրենին, որտեղ սովորել էր դպրոցն ավարտելուց հետո:

Անդրանիկն այսօր` մայիսի 1-ին, կդառնար 20 տարեկան:

Անդրանիկի մասին` իր տանը

«Ծննդյան օրն եմ հիշում: Շուտ գնացինք հիվանդանոց, բայց ձգձգվեց, օրը փոխվեց, նոր իմ տղեն ծնվեց: 1-ից 20 պակա՞ս, Ալլա, - կնոջը դիմելով հարցնում է հայրը: «1-ից 15 պակաս» եղավ ուղղումը, - Մենք վերևում էինք: Սովորաբար չեն թողնում վերև բարձրանալ, բայց մենք ծննդատան վարիչի աշխատասենյակում էինք: Եկան ասացին, որ տղա եմ ունեցել: Ուրախացանք: Մեկ էլ գրկած բերեցին, որ տեսնեմ: Բուժքույրը գրկած բերում էր, ամբողջ միջանցքը լուռ անցան, հենց հասան ինձ, սկսեց լացել: Երևի զգաց, կամ` չգիտեմ: Հետաքրքիր պահ էր:

Անդրանիկը մեր վերջին զինվորն էր: Ինքն էլ որ ծառայեր վերջացներ, մեր գերդաստանը մի երկար ժամանակ էլ բանակին զինվոր չէր ունենա տալու: Հայրս էլ Հայրենական պատերազմի մասնակից է եղել: 4 անգամ վիրավորվել է, բայց կարողացել է փրկվել: Այն օրերին, երբ չէին գտնում Անդրանիկին, Ալլան հիշել էր հորս պատմությունը, ասում էր` «իմ երեխեն կփրկվի, ինչ էլ լինի, ինքը էդ վիճակից դուրս կգա»: Բայց փաստորեն մեր կռիվը Անդրանիկով սկսվեց, Անդրանիկով էլ ավարտվեց»:

Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում սովորող Անդրանիկը Հաշվապահական հաշվառում և աուդիտ էր ուսումնասիրում, զուգահեռ հասցնում էր մարզվել ու ֆուտբոլ խաղալ Երևանում` «Խաղային մարզաձևերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ, նաև խոհարարական արվեստն էր սիրում և հասցրել էր նախքան բանակ գնալը դա էլ սովորել.

«Դպրոցը ավարտելուց հետո ընդունվեց Վեդու Եվրոպական քոլեջ: Հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում էր սովորում: Դիպլոմը հիմա Ֆիզկուլտ ինստիտուտում է: Քննական գնահատականները բավականին բարձր էին: Ինձ ասացին, որ այդ գնահատականներով կարող է իր մասնագիտությամբ միանգամից 2-րդ կուրս  ընդունվել: Ես իրեն ասացի: Չուզեց, ասաց. «Պապ, ճիշտ ա սովորել եմ հաշվապահություն, բայց չեմ սիրում էլի, չգնամ»: Մի փոքր համոզեցի, հետո հասկացա, որ անիմաստ է: Ինքն իրեն միայն սպորտում էր տեսնում: Վերջերս զանգեց, ասաց. «Պապ, հետաքրքրվի` ինչ թղթեր են պետք, որ գ ործերս փոխենք հեռակա: Մի սպասի, որ ես գամ, գնա հետաքրքրվի: Կփոխենք հեռակա, համ կսովորեմ, համ կաշխատեմ, քեզ էլ կօգնեմ»: Ոնց որ այստեղով ապրեր, օր առաջ ուզեր այստեղ լինել: Ասում էր. «Ես կաշխատեմ, իմ ու Սաթենիկի ուսման վարձը կվճարեմ, դու դրա հետ գործ չունես»: (Սաթենիկը քույրերից ավագն է, այս տարի կավարտի ավագ դպրոցը: Ուզում է մշակութաբան դառնալ` խմբ.): Ուզում էր որպես խոհարար աշխատել, սիրում էր այդ գործը: Ասում էր. «Ես պիտի երկու մասնագիտություն ունենամ: Հիմա ճիշտն էդ ա: Դու մի մասնագիտություն ունես, մենակ էդ ա (հայրը մասնագիտությամբ բժիշÕ ¯ է` խմբ.), դժվարություններ էլ են եղել, նեղություն էլ է եղել: Ես եկել եմ էն եզրակացության, որ պիտի երկու մասնագիտություն ունենաս»: Սիրում էր պատրաստել, անգամ իմպրովիզներ անել: Բանակից առաջ 4 ամիս խոհարարական կուրսերի գնաց:

Պարապ չմնաց համարյա: Ոչ ես, ոչ Ալլան (մայրը` խմբ.), չենք տեսել, որ երեկոները շենքի բակում ուղղակի կանգնի, ժամանակ անցկացնի: Առավոտից երեկո զբաղված էր: Հիմա Ալլան ասում է. «Էրեխեն վազեց, վազեց ու վազքով էլ գնաց բանակ»: Ինքը լցնում էր իր օրը: Մտածում էինք` շատ չարչարվեց, բայց դե ոչինչ, կվերջացնի ծառայությունը, կգա, կսովորի, ամեն ինչ կկարգավորվի, քրոջ հետ կգնան դասի, կգան: Չստացվեց…»:

Վերջին հեռախոսազանգը.

«Վերջին անգամ մարտի 29-ին զանգեց: Հարցրինք` ո՞նց է, ասաց` ես շատ լավ եմ, դուք ասեք, ո՞նց եք: Ասաց, որ պատրաստվում են ամսի 1-ին դիրքեր բարձրանալ: Հաջորդ օրը չզանգեց: Ինքը սովորություն ուներ` դիրքեր հասնելուց ու հերթափոխն ընդունելուց հետո երեկոյան ուշ ժամի զանգում էր, ասում, որ արդեն հասել են, ամեն ինչ նորմալ է: Ամսի 1-ին չզանգեց: Օրվա վերջում անհանգիստ էի, սպասում էի, ասացի` երեխեն չզանգեց: Ամսի 2-ին ես սովորականի պես գնացի աշխատանքի: Չգիտեի, որ Արցախի դիրքերում լարված է վիճակը: Ականջի ծայրով ինչ-որ բան լսել էի, բայց մտածեցի` ամեն անգամվա պատմությ ունն է: Ժամը 1-ի, 2-ի կողմերը արդեն սկսեցի հասկանալ, թե ինչ է կատարվում: Երեկոյան արդեն շատ անհանգիստ էինք: Ամսի երեքի գիշերը երազ տեսա: Առավոտյան արթնացա, ասացի` վեր կացեք, գնանք  եկեղեցի, Անդրանիկի համար մոմ վառենք: Պատրաստվեցինք, որ դուրս գանք, բայց չհասցրինք… Ղարաբաղի համարից զանգ եկավ: Միշտ տարբեր համարներով զանգում էր, ես անջատում, հետ էի զանգում: Այս անգամ էլ նույնը արեցի, զանգեցի, զբաղված էր, նորից փորձեցի: Հետո զանգերը գնացին, հենց պատասխանեցին, ես միանգամից գոռացի. «Անդրանի՞կ»: Ընկերն էր: Հարցրի` բա Անդրանիկն ուր է, ինչի՞ ինք ը չի զանգում: Ընկերն ասաց. «Ատոմ ձաձա, քեզ հավաքի, շատ վատ բան պետք ա ասեմ: Անդոյին խփել են…չկա Անդոն»: Չհասկացա` ինչ կատարվեց…»:

Անդրադառնում ենք նաև բանակ գնալու թեմային.

«Ուզում էի ինչ-որ բան անել, չթողեց: Ասեց. «Պապ, գիտեմ որ դժվար ա, ես կգնամ էնտեղ, որտեղ կպատահի, ես իմ ձեռքով կքաշեմ թուղթը, կգնամ կծառայեմ որտեղ պետք ա: Գիտեմ` էդ հնարավորությունը չունես ինչ-որ բան անելու: Դու մի խառնվի» Ղարաբաղի մասին էլ էինք խոսել, ինքն ուզում էր Ղարաբաղում ծառայել: Ասում էր` եթե այդպես ստացվի, կգնա կծառայի»:

Հորեղբայրը հիշում է. «Մի անգամ ասացի` բալես, զգույշ կլինես, թուրքը որ գա, մենակ չի գալու, շատվոր են լինելու: Ինձ էնպիսի պատասխան տվեց, որ մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս: Ասեց. «Հոպար, ես կյանքում թուրքին մեջքով չեմ կանգնի, ես իմ ընկերներին մենակ չեմ թողնի»: Էդպես էլ եղավ: Մեր երեխեն մինչև վերջին կաթիլ արյունը կռվեց»:

Հայրն այցելել է որդու կապիտանի` Արմենակ Ուրֆանյանի մորը: Որոշել է` այդ քառյակի մյուս երկու զինվորների` Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հարազատներին էլ է այցելելու. «Ես եղել եմ Ուրֆանյանի տանը, զրուցել եմ մոր հետ: Ծննդյան օրվանից հետո Աբաջյան Ռոբերտի տուն էլ կգնամ, Քյարամի ծնողներին էլ կայցելեմ: Ես ուզում եմ տեսնել այդ մարդկանց: Այս չորս զոհվածներն այդ օրը խրամատում իրենց թափած արյամբ հարազատ եղբայրներ են դարձել ու մեր ընտանիքներին կապել են իրար: Իրենք իրենց կյանքի վերջին վայրկյանները իրար հետ են անցկացրել, իրար հետ են խոսել, հաստատ մեկը մյուսին ձայն է տվել, ինչ-որ բան է ասել: Հիմա արդեն իրենց արածի շարունակությունը մեր ձեռքում է, մենք պետք է կարողանանք պահել իրենց արածը: Չգիտեմ` նրանք կցանկանա՞ն մեզ հետ շփվել, թե՞` ոչ, բայց ես ուզում եմ այդ մարդկանց տեսնել ու այսքանը ասել»:

Քոլեջում Անդրանիկի դասախոսը, ինչպես` բոլորը, հիշում է նրա հասունությունը, բացառիկ համեստությունն ու եզակի զսպվածությունը, ինչպես նաև` շրջապատում ազդեցիկ լինելը. «նա չէր սիրում խառնվել տղայական խոսակցություններին, թեմաներին, բայց նրա խոսքը միշտ կշիռ ուներ տղաների մոտ»: 

Հայրը համաձայնում է այդ կարծիքին.

«Ինքը զուսպ երեխա էր, բայց մեջը մի տեսակ մեծական բան կար: Տեսակով շատ պատասխանատու էր: Հիմա մենք վերլուծում ենք, ասում ենք` եթե էսպես լիներ, էնպես լիներ: Ինչ-որ տեղ էլ ես ինձ եմ մեղադրում, մտածում եմ` ինչ-որ բան կիսատ արեցի իմ երեխուն փրկելու համար, բայց որ մի փոքր երկար եմ մտածում, իրեն ճանաչելով, գալիս եմ այն եզրակացության, որ ինքն է արել իր ընտրությունը: Էս երեխեքը գիտակցաբար արել են իրենց ընտրությունը. իմանալով` ինչ կարող է լինել իրենց հետ, մնացել են մինչև վերջ:

Հեչ չէինք մտածի, որ այդ մի օրը մեր կյանքն էսպես շուռ էր տալու: Հիմա մեզ` ինձ էլ, Ալլային էլ, թվում է թե ինչ-որ բան է պատահել մեր երեխու հետ կամ մեր ընտանիքում, դրա համար մարդիկ գալիս են, գնում են, խոսում են, ինչ-որ բաներ են ասում: Բայց մտածում ենք, որ սա անցնելու է, գալու է հուլիսի 16-ը ու իմ տղեն տուն է գալու»:

Անդրանիկի մասին` իր հարազատ դպրոցում

Վեդու 1-ին դպրոցում հանդիպում ու զրուցում եմ տնօրենի` տիկին Պապոյանի և դասղեկի` ընկեր Մանասյանի հետ: Հետո իմանալու էի, որ հենց Մանասյանն է Անդրանիկի ամենասիրելի ուսուցիչը:

Տնօրենի խոսքերով` Անդրանիկն այն քիչ երեխաներից էր, ովքեր երբեք խնդիրների մեջ չէին հայտնվում, ովքեր կազմակերպված էին, դաստիարակված, կիրթ, զուսպ, համեստ: Դպրոցում արդեն գիտեն, թե ինչպես են պատվելու իրենց հերոս աշակերտին. «Հիմա վերքը թարմ է: Կսպասենք, որ գոնե մի փոքր ժամանակ անցնի: Հաջորդ ուսումնական տարում` սեպտեմբերի 21-ին մեծ միջոցառում կունենանք ու նաև դասարան կանվանակոչենք Անդրանիկի անունով: Ամենալավ դասարաններից մեկը կանվանակոչենք: Ցածր դասարաններից կընտրենք, որպեսզի երեխաները երկար տարիներ կրեն այդ անունը ու, ինչու չէ, նաև սրբացնեն»:

«Անդրանիկի դերը դասարանում հավասարակշռությունն էր: Նա ցանկացած հարցում կարողանում էր բարդ իրավիճակները պարզեցնել, եղած սուր անկյունները հարթել և իր հանգստությունն ու զսպվածությունը փոխանցել իր ընկերներին:

Մեր հրաժեշտն եմ հիշում. փետրվարին եկել էր դպրոց, դասերից հետո էր: Երկար զրուցեցինք: Շա~տ էր փոխվել: Խոսելու ընթացքում բավականին հարցեր քննարկեցինք: Մի խոսքն եմ անընդհատ հիշում: Ասաց. «Ընկեր Մանասյան, դիրքերում ինձ համար ավելի հեշտ ա: Ես էստեղ մարդկանց արդեն չեմ հասկանում, ինչ են ուզում կյանքից, ինչ են հետապնդում, որն ա կյանքի իրենց արժեքը: Երբ դիրքերում ես, կյանքը լրիվ ուրիշ կերպ ա քեզ բացվում, լրիվ ուրիշ բան ես հասկանում: Իմ համար շատ ավելի հեշտ ա, ես դիրքերում ընկերներիս հետ եմ»:

Այն մարդիկ, ովքեր իրեն սիրում են, այն մարդկանց համար, որոնց համար ինքը միշտ Է, իրենց հարգանքն ու սերը, թեկուզ ոչ բարձրաձայնելով ու չթմբկահարելով, միշտ պահպանում են, դա կշարունակվի: Ինքն այդպիսի մարդ էր` ներկայացվող չէր, համեստ էր: Իր նկատմամբ եղած սերն էլ իր պես է», - պատմում է դասղեկը:

Անդրանիկի մասին` քոլեջի տնօրենի հետ

«Ինքը դեռ վաղ տարիքից շատ հանգիստ, զուսպ երեխա էր: Ոչ մի ավելորդ էմոցիա երբեք չի ունեցել: Նրա մեջ օգնելու մեծ ցանկություն կար, շա~տ խղճով էր: Երբ քոլեջում հանդիպեցինք, ավելի հասուն էր դարձել, ավելի զսպված էր, աջակցելու մեծ ցանկություն ուներ: Երբեք ցույց չտվեց, որ ինձ վաղուց է ճանաչում:

Անդրանիկը ուզում էր դառնալ ֆուտբոլիստ: Ես ուզում էի, որ ինքը դառնար ֆինանսիստ: Չկարողացա համոզել: Ասաց. «Ընկեր Մկրտչյան, ես սպորտն եմ սիրում, իմ կյանքն էդտեղ ա»: Չեմ կարողանում պատկերացնել մեկ ուրիշին` այդքան զուստ ու չափի մեջ: Սիրած աղջիկ ուներ, բայց այդ մասին էլ քչերը գիտեին: Անգամ այդ հարցում էր զուսպ:

Գիտե՞ք, ինքը եթե նույնիսկ հենց սկզբից էլ փամփուշտ չունենար, միևնույնն է` կմնար այդտեղ: Անդրանիկին ցանկացած խնդիր, առաջադրանք տայիր` անելու էր գերազանց` իր հաշվին: Իր բնույթն էր այդպիսին, եթե անում էր, պիտի աներ լավը: Չանելու տարբերակ չուներ, դրա մասին չէր մտածում:

Անդրանիկենց տանը զրույցի վերջում մոտենում եմ նրա «անկյանը»: Այստեղ նրա անձնական իրերն են, Արցախի նախագահից ստացած մեդալը, գրպանից գտնված «Զինվորի աղոթագիրքը», որի մեջ ուշադիր նայողը կարող էր պատմություններ գտնել: Միասին մի քանիսը գտանք: Բայց ամենահուզիչը տետրի թուղթն էր, վրան` կրտսեր քրոջ` փոքրիկ Մարիի գրած բանաստեղծությունները Անդրանիկի մասին:

Հ.Գ. Այն օրերին, երբ Անդրանիկին չէին գտնում, այն օրերին, երբ գտել էին, երբ հուղարկավորեցին, ես անձնական կորստի մեծ զգացողություն ունեի, այս օրերին, երբ այսքան շատ էի լսում նրա մասին, բառերի տեղը փոխում եմ. ես անձնական մեծ կորստի զգացողություն ունեմ: Շնորհավոր ծնունդդ, հերո´ս:

0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանԼեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»Ոմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հունվարի). Բազմահազարանոց ցույց Երևանում, մահափորձ քաղաքական գործչի դեմ. «Փաստ»Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն Թորոսյան«Ֆուլ Հաուս» սիթքոմից ֆիլմ․ հայկական հաջող նախագծի նոր կյանքըՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել ենԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. Թրամփ