Կաթվածի նախանշանները կարելի է կանխավ տեսնել
LifestyleՄեծ Բրիտանիայում կաթվածից օրական 200 մարդ է մահանում, իսկ Ռուսաստանում`հազարավոր մարդիկ: Մինչդեռ, ինսուլտը ավելի հեշտ է բուժել հիվանդության նախնական փուլում, սակայն բժիշկները դժվարանում են կաթվածի նախանշանները կանխավ տեսնել:
Ուղեղ արյունազեղումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արյան մակարդման պատճառով ուղեղի զարկերակներն անանցանելի են դառնում: Կաթվածի նախանշանները`գլխապտույտ, գիտակցության մթագնում, դժվարացնում են ախտորոշումը:
Նախկինում կատարված ուսումնասիրությունները հաստատել են այն փաստը, որ ինսուլտ տարած հիվանդներից շատերը հիվանդության սկզբում գլուխը թեքելիս դժվարանում էին տարբերակել շրջակա առարկաները:
Այժմ բժիշկներն ավելի արդյունավետ ախտորոշման սարք ունեն: Հիվանդանոցների ընդունարանների աշխատակիցները կարող են այս սարքի միջոցով, ըստ աչքերի շարժման, ախտորոշել կաթվածի նախանշանները:
Ամերիկացի գիտնականները աչքի հատուկ սքաներ են հայտնագործել, որը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ հայտնաբերել ուղեղում կատարվող պաթոլոգիական պրոցեսները: