Լեդի Գագային ու Բրեդլի Քուփերին միասին տեսել են մոտոցիկլետով
LifestyleNews.am-ը գրում է.
Լեդի Գագան ու Բրեդլի Քուփերը ըստ երեւույթին նույնատեսակ ճաշակ ունեն իտալական խոհանոցի հարցում: Երգչուհին ու դերասանը միասին գնացել էին Ջիորջո Բալդի ռեստորան՝ Սանտա Մոնիկայում:

Ուշագրավ է, որ էպատաժի թագուհին ու գեղեցկուհի Իրինա Շեյքի բոյֆրենդը ընթրելու էին եկել մոտոցիկլետով:

Երկուսն էլ կաշվե բաճկոններով ու ջինսերով էին

Սակայն Գագան հավատարիմ էր մնացել իր ոճին ու մոտոցիկլետը վարում էր բարձրակրունկ բոտիլյոններով:


