Մադոննան կարող է զրկվել կրտսեր աղջկա խնամակալությունից
LifestyleՄադոննայի և որդու՝ Ռոկկոյի հաշտեցումից հետո սկիզբ առած տարաձայնությունները կարող են բացասաբար ազդել դերասանուհու ընտանիքի վրա և, մասնավորապես, կրտսեր դստեր՝ 10-ամյա Մերսիի հետ փոխհարաբերությունների վրա:
Նշենք, որ Մադոննան աղջնակին որդեգրել էր 2009 թվականին:
Երեխայի կենսաբանական մոր ընկերուհին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 6 տարի առաջ, երբ վճռվել է երեխայի խնամակալի հարցը, Մադոննան մոլորեցրել է աղջկան, ինչի շնորհիվ էլ ստացել է երեխային դաստիարակելու իրավունք:
Մերսին լույս աշխարհ է եկել տնային պայմաններում, նրա ծնունդը եղել է բարդ, ինչի հետևանքով 8 օր անց մահացել է նրա մայրը: