Մայլի Սայրուսը և Էլզա Պատակին նույն դաջվածքն են արել
LifestyleԱմուսնանալո՞ւ են արդյոք Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթը, առայժմ հայտնի չէ։ Սակայն այն, որ Հեմսվորթների ընտանիքը ընդունել է Մայլիին, կասկածից դուրս է։ Մայլին և Հեմսվորթի եղբոր՝ Քրսի Հեմսվոթրի կինը՝ Էլզա Պատակին, նմանատիպ տատուներ են արել, իսկ դա արդեն շատ բան է նշանակում։
Աղջիկները իրենց մարմնի վրա փոքր ալիքաձև տատու են արել։ Տատուի նկարը մշակվել է հայտնի ամերիկյան սերֆիստ Լաուրեն Ուինզերի կողմից։ Լուսանկարը իր Instagram-ում տեղադրել է Մայլի Սայրուսի ընկերուհիներից մեկը։
«Երբ երեկոն սկսվում է այսպես։ Շնորհակալություն նոր տատուի համար Լոուրեն Ուինզեր, իսկ նկարի համար շնորհակալություն Քելի Սլայթերին»,- նկարի տակ գրել է աղջիկը։

