Ժաննա Ֆրիսկեի մայրը կարող է պայմանական ժամկետ ստանալ իր դստեր գումարների գողության համար
LifestyleԺաննա Ֆրիսկեի բուժման համար փոխանցված ու նրա մահվանից հետո անհետացած միլիոնների շուրջ սկանդալը նոր զարգացումներ ունի:
Այժմ քննարկվում է, որ Ժաննա Ֆրիսկեի մայրը կարող է պայմանական ժամկետ ստանալ իր դստեր գումարների գողության համար:
«Հիմա էլ ինձ են մեղադրում: Իսկ հետո ո՞ւմ՝ շների՞ն»,- այդ լուրերի վերաբերյալ իր առաջին մեկնաբանությունն է տվել Օլգա Ֆրիսկեն:
Կինը, ամենայն հավանականությամբ շոկային վիճակում է, նրան աջակցում է ամուսինը՝ Վլադիմիրը: Նա արդեն սկսել է փաստաթղթեր հավաքել, որոնք ակնկալվում է, որ լույս կսփռեն գումարների առևանգման գործի վրա:
Նշենք, որ Վլադիմիր Ֆրիսկեն մինչ այդ արտահայտվել էր գումարների անհետացման մասին: Նրա խոսքով այդ 20 մլն ռուբլին իրենց անձնական խնայողություններն էին, այլ ոչ թե «Ռուսֆոնդին» փոխանցված նվիրատվությունները: