4 քմ. աշխարհի ամենափոքր բարը գտնվում է Միլանում (լուսանկարներ)
Lifestyleshabat.am-ը գրում է.
Իտալական Միլան քաղաքի Պորտա Տիչենեզե թաղամասում է գտնվում աշխարհի ամենափոքր բարը` Bakk Door 43-ը, որը զբաղեցնում է ընդամենը 4 քմ տարածք։
Ինչպես նշում է italia-ru.com-ը, այն բացվել է մի քանի ամիս առաջ ու արդեն հասցրել է դառնալ տեղացիների շրջանում ամենասիրված վայրերից մեկը:
Աղբյուրը նկատում է, որ այս հաստատությունն իրական հեղափոխություն է իրականացրել Միլանի «կոկտեյլային մշակույթում»: Այստեղ կարելի է ոտքի վրա վայելել պատվիրած ըմպելիքները, որոնք պատրաստում է սեփական դեմքը դիմակի տակ թաքցնող բարմենը:
Back Door 43-ն աչքի է ընկնում սյուրռեալիստական դիզայնով ու ձևավորման վինտաժային ոճով։ Հետաքրքրական է, որ բարում միաժամանակ կարող է տեղավորվել 4 հոգի:


