Չինաստանում երեխան լույս աշխարհ է եկել ձեռքի 15 և ոտքի 16 մատներով (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է
Չինաստանում 3 ամիս առաջ լույս աշխարհ եկած տղան ձեռքի 15 և ոտքի 16 մատ ունի: Հոնկոնգ անունը ստացած երեխան նաև երկուական ափ ունի ամեն մի ձեռքի վրա, բայց բութ մատեր չունի:
Daily Mail-ի հաղորդմամբ` նախածննդյան շրջանում արված հետազոտությունների ժամանակ ծնողներին տեղյակ չեն պահել, որ պտղի ձևախախտումների մասին:
Երեխայի ծնողները հուսահատ կերպով փորձում են բուժում գտնել իրենց տղայի համար, քանի որ իրենց նահանգային հիվանդանոցի բժիշկներն ասել են, որ վիրահատությունը չափազանց բարդ կլինի:
Բժիշկները նշել են, որ երեխայի մոտ պոլիդակտիլիայի ծայրահեղ բարդ դեպք է: Դա հազվադեպ հիվանդություն է, որի պարագայում երեխաները ավելորդ մատներով են լույս աշխարհ գալիս: Դա պատահում է 1000-ից մեկի դեպքում: Սակայն Հոնկոնգի մոտ ավելորդ մատները չափազանց շատ են:



