10 լավագույն օդանավակայանները Եվրոպայում (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Եվրոպայում ավիափոխադրման պահանջարկը տպավորիչ աճ է ապրում, ուստի բարձրակարգ օդանավակայանները նույնպես անհրաժեշտություն են, գրում է businessinsider.com-ը:
Պարբերականը, հղում անելով բրիտանական Skytrax խորհրդատվական ընկերությանը, ներկայացնում է Եվրոպայի 10 լավագույն օդանավակայանները:
Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել օդանավակայանների հարմարավետությունը, զուգարանների և լվացարանների տեղակայման դիրքերը, օդանավակայանների աշխատակիցների լեզուների իմացությունը և այլն:
10. Վիեննայի միջազգային օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումները՝ 22.8 միլիոն։

9. Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը՝ 39.7 միլիոն։

8. Քյոլնի օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը՝ 10.3 միլիոն։

7. Կոպենհագենի միջազգային օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը՝ 26.6 միլիոն։

6. Հելսինկիի օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը 20.1 միլիոն։

5. Ամստերդամի Սկիպոլ օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը՝ 55 միլիոն։

4. Ֆրանկֆուրտի օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը՝ 59.6 միլիոն։

3. Լոնդոնի Հիթրոու օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը՝ 73.4 միլիոն։

2. Ցյուրիխի օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը՝ 26.3 միլիոն։

1. Մյունխենի օդանավակայան, տարեկան ուղևորափոխադրումը՝ 41 միլիոն։
