Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչու է տանից վռնդել եղբորը
LifestyleՄինչ Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի սիրային կապն այնքան լրջացավ, որ Քիմի 29-ամյա եղբայրը ամուսնության առաջարկ արեց 27-ամյա պարուհուն, Ռոբն ապրում էր իր քրոջ՝ Քլոեի մոտ:
Մի պահ Քլոեն տնից վռնդել էր եղբորը, եւ դրա պատճառի մասին մենք կիմանանք Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի շուտով մեկնարկող 12-րդ նոր եթերաշրջանում:

Բայց կոնֆլիկտի էությունն արդեն հայտնի է։ Բանն այն է, որ Քլոեն տանը բռնացրել էր Ռոբին ու Չայնային սեքսով զբաղվելիս եւ սարսափելի զայրացել էր եղբոր վրա: Սակայն երկար վեճերից հետո Քարդաշյանների գերդաստանը ի վերջո հաշտվել է Չայնայի հետ: