Բացվել է Պրինսի՝ հազարավոր ձայնագրություններով լի չհրկիզվող պահարանը
LifestyleBremer Trust ընկերության աշխատակիցները, ովքեր Պրինսի ունեցվածքի ժամանակավոր տերերն են, բացել են նրա չհրկիզվող պահարանը (սեյֆը), որտեղ հազարավոր ձայնագրություններ էին պահվում:
Ըստ տեղեկատվության, երգիչը մի անգամ է հիշատակել, որ նման արխիվ գոյություն ունի, և նշել է, որ դրանք մեկ ուրիշը կհրապարակի:
Սեյֆի բացվելու մասին հայտնել է Պրինսի քույր Տիկա Նելսոնը, նաև ասելով, որ իր եղբայրը կտակ չի թողել: