Ջեյ Զիի սիրուհին պատմել է իրենց կապի մասին ողջ ճշմարտությունը
LifestyleԲեյոնսեյի նոր ալբոմը բացահայտել է նրա հոգեվիճակը: Դրանում նա պատմել է հոր կողմից ծաղրանքի ենթարկվելու, ինչպես նաև ամուսնու՝ Ջեյ Զիի դավաճանության մասին:
Պարուհի Քարին Ստեֆանսը պատմել է, որ ինքն է եղել երգչի սիրուհին: 37-ամյա կինը ծավալուն հարցազրույց է տվել՝ նշելով, որ ավելի քան 15 տարի առաջ՝ 2000 թվականին, կապված է եղել Բեյոնսեի ամուսնու հետ, թեև դա երկար չի տևել:
Ստեֆանսն ու Ջեյ Զին ծանոթացել են նրա տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, ապա դա վերածվել է սիրավեպի, ինչը, սակայն, երկար չի տևել: Ստեֆանսի խոսքով՝ Ջեյ Զին օրական իրեն վճարել է 2500 դոլար, և դա արել է միայն նրա համար, որպեսզի ինքը գեղեցիկ զգեստով պարի նրա կողքին: