Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Lifestyle «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում
Ինչպես տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ողջ ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ դաշնամուրային նվագակցությամբ եւ կենդանի կատարմամբ հնչեցրել “LoveWave” մրցութային երգը: