Ալլա Պուգաչովան Instagram-ում տեղադրել է որդու և դստեր նոր լուսանկարները
LifestyleԱլլա Պուգաչովան շարունակում է երկրպագուների հետ կիսվել ընտանեկան կյանքի մանրամասներով՝ Instagram-ում տեղադրելով նոր լուսանկարներ։ Իհարկե Պուգաչովան այնքան էլ հաճախ չի հրապարակում նկարներ, դրանց թիվը ընդհանուր առմամբ 40 է, սակայն ամեն լուսանկարելը արժանանում է զլմ-ների և երկրպագուների բուռն ուշադրությանը։ Չէ՞ որ դա միակ հնարավորությունն է տեսնել, թե ինչ է կատարվում աստղի ընտանիքում։
Այս անգամ Ալլան հրապարակել է ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների նոր լուսանկարները։ Նկարներից մեկում Գալկինը որդու՝ Գարիի հետ է։
«Իմ սիրելի տղաները», -այսպես է մեկնաբանել նկարը Ալլա Պուգաչովան։ Նա հրապարակել է նաև դստեր նկարը, որը նկարված է մոր նկարի ֆոնին։ «Պուգաչովկա». այսպես է մեկնաբանել դստեր նկարը երգչուհին։
Հիշեցնենք, որ երեխաներին Պուգաչովայի և Գալկինի համար ծննդաբերել է փոխնակ մայրը։

