Քեյթ Միդլթոնը ներկա է եղել Vogue-ի համար արված իր լուսանկարների ցուցահանդեսին
LifestyleՔեյթ Միդլթոնը ուրախացրել է իր երկրպագուներին։ Երեկոյան նա այցելել է լոնդոնյան ազգային ցուցասրահ, որտեղ ցուցադրված էին Vogue ամսագրի համար արված իր լուսանկարները։
Հերցոգուհուն դիմավորել են Vogue-ի խմբագիր Ալեքսանդր Շուլմանը և ցուցասրահի տնօրեն Նիկոլաս Կալինանը։ Քեյթի հագին եղել է Alexander McQueen-ի վարդագույն զգեստ, որով նա հայտնվում է տարբեր միջոցառումներին։ Թերևս դա Քեյթի ամենասիրելի զգեստներից մեկն է։
Նիկոլաս Կալինանի խոսքերով՝ Քեյթը գոհ է եղել իր լուսանկարներից։
Նշենք, որ Քեյթ Միդլթոնը նախկինում երբեք չի մասնակցել ֆոտոնկարահանումների նմանատիպ ամսագրերի համար և համաձայնվել է միայն Vogue-ի ստեղծման հարյուրամյակի առթիվ։






