Դուեյն Ջոնսոնն իրագործել է քաղցկեղով հիվանդ 7-ամյա տղայի երազանքը (լուսանկարներ)
LifestyleՀոլիվուդյան մարտաֆիլմերի հայտնի աստղ Դուեյն Ջոնսոնի երկրպագուներից մեկը` 7-ամյա Գաբրիել Թեյթեր Սինգլթոնը 4 տարի պայքարում է քաղցկեղի դեմ: Այդ տարիների ընթացքում փոքրիկը տարել է մի քանի վիրահատություն, անցել է քիմիաթերապիայի ու արյան փոխներարկման բազում կուրսեր:
Այս ընթացքում տղան Facebook-ում տեղադրել էր մի պաստառ` նշելով, որ երազում է հանդիպել Ջոնսոնի հետ:
Դրանից մի քանի ամիս անց Գաբրիելի երազանքը կատարվել է: Նա ոչ միայն հանդիպել է դերասանին, այլև ներկա գտնվել Ջոնսոնի մասնակցությամբ «Մալիբուի փրկարարները» սերիալի նկարահանման հրապարակում: Դերասանի հետ անցկացրած հրաշալի օրվա համար Գաբրիելի մայրն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին:
«Շնորհակալ եմ նրա երազանքն իրագործելու ու նրան այսքան շատ սեր և ուշադրություն տալու համար»,-ասել է մայրը:






