Նորույթ. փչովի օղակն օգնում է փոքրիկներին ընտելանալ ջրին (լուսանկարներ)
LifestyleԱվստրալիայում շուտով բացվելու է մանուկների համար նախատեսված նոր սպա սրահ, որտեղ նորածին և մի քանի ամսական երեխաները հմուտ մասնագետների, ինչպես նաև հատուկ փչովի օղակի օգնությամբ ընտելանալու են ջրային միջավայրին: Պերտում բացվելիք Baby Spa-ն ընդունում է 2 օրական և դրանից մեծ երեխաներին: Այնտեղ նրանք կկարողանան առանց կողմնակի օգնության լողալ ջրում` միևնույն ժամանակ գլուխը պահելով ջրից դուրս:
Փոքրիկների պարանոցի շուրջ ամրացվող օղակը միանգամայն անվտանգ է ու թույլ է տալիս երեխաներին առավելագույն հաճույք ստանալ ջրային պրոցեդուրայից: Աղբյուրը նկատում է, որ 30 րոպե ջրում անցկացնելուց հետո փոքրիկներին հանում են ու հատուկ մերսումներ անցկացնում:




