Ուշադիր նայենք հոլովակը ու ինքներս մեզ հարց տանք. սա՞ ենք ուզում
ԲլոգԵրգի մեջ թոռը հարցնում է պապուն՝
Дед, а за что воевали,
Что не сиделось в хатах?
Պապը պատասխանում է՝
Эти чтоб не было бедных,
Те чтоб не стало богатых.
Այսինքն անիմաստ էին պատերազմում, քանի որ միմյանց կոտորող երկու կողմն էլ մեծ հաշվով նույն բանն է ուզում:
Եթե ռուսը փոխենք հայով ավելի պարզ կպատկերացնենք այն ոuղին, որով մեզ տանում է ատելությունը: Մի քանի քաղաքական տեխնոլոգների հնարած սիրուն, պուպուշ ու առաջին հայացքից ազնիվ նպատակներով, իսկ իրականում եղբորը եղբոր դեմ հանելով պաշտոններ ձեռքբերելու, կարգախոսները արյունով են սնվում: Ատելության կոչերը, անկախ հիմնավորումներից հանգեցնում են եղբայրասպան արյունահեղության: Հիմա ուշադիր նայենք հոլովակը ու ինքներս մեզ հարց տանք, սա ենք ուզում?
Մի օր մեր թոռն էլ է մեզ հարցնելու, ինչու էին հայերը կոտորում իրար? Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը