Ուշադիր նայեք այս հոլովակը, ուշադիր լսեք երգի բառերը: Ռուսները կոտորում են ռուսներին... Ատելության կոչերը ռուսաստանին ներքաշեցին եղբայրասպան պատերազմի մեջ: Արյունը հոսում է երգի մեջ: Երգի մեջ թոռը հարցնում է պապուն՝ Дед, а за что воевали, Что не сиделось в хатах? Պապը պատասխանում է՝ Эти чтоб не было бедных, Те чтоб не стало богатых. Այսինքն անիմաստ էին պատերազմում, քանի որ միմյանց կոտորող երկու կողմն էլ մեծ հաշվով նույն բանն է ուզում: Եթե ռուսը փոխենք հայով ավելի պարզ կպատկերացնենք այն ոuղին, որով մեզ տանում է ատելությունը: Մի քանի քաղաքական տեխնոլոգների հնարած սիրուն, պուպուշ ու առաջին հայացքից ազնիվ նպատակներով, իսկ իրականում եղբորը եղբոր դեմ հանելով պաշտոններ ձեռքբերելու, կարգախոսները արյունով են սնվում: Ատելության կոչերը, անկախ հիմնավորումներից հանգեցնում են եղբայրասպան արյունահեղության: Հիմա ուշադիր նայենք հոլովակը ու ինքներս մեզ հարց տանք, սա ենք ուզում? Մի օր մեր թոռն էլ է մեզ հարցնելու, ինչու էին հայերը կոտորում իրար?Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը