Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդու ԱՌԱՋԻՆ լուսանկարները Կուբայից
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ հանրահայտ երաժիշտ Քանյե Ուեսթի որդին՝ Սեյնթը, լույս աշխարհ եկավ 2015-ի դեկտեմբերի 5-ին։ Եվ այդ օրից սկսած աստղային զույգի բազմահազարանոց երկրպագուները հնարավորություն էին ունեցել տեսնել ընդամենը մի քանի լուսանկար, որոնք 35-ամյա հայուհին հրապարակել էր սոցցանցերի իր էջերում։ Մինչեւ ընտանիքի Կուբա կատարած այցը, պապարացիներին չէր հաջողվում լուսանկարել փոքրիկին։ Բայց պարզվում է, 5 ամսական Սեյնթն առաջին իր ճանապարհորդությունը կատարել է դեպի Հավանա, որտեղ էլ լուսանկարել են նրան։


Երեխան հայրիկի ամուր գրկում էր
Չնայած մի պահ փոքրիկը գրավել էր բոլորի ուշադրությունը, բայց տեսախցիկների օբյեկտիվներում են հայտնվել նաեւ Քիմն ու երջանիկ Նորթը։


Հավանաբար Նորթը աքսեսուարներ շատ է սիրում։

Հիշեցնենք, որ մինչ Քիմ Քարդաշյանն ընտանիքի եւ քույրերի հետ Keeping up with the Kardashians շոուի համար նկարահանումներ են իրականացնում Կուբայում, Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան հայտնել են, որ երեխայի են սպասում։