Առողջությանը նպաստող ուտելիքների ցանկ
LifestyleԲժշկությանր տարիներ ի վեր հայտնի է, որ քաղցկեղը միայն ժառանգաբար փոխանցվող հիվանդություն չէ, այլ նաև կախված է արտաքին միջավայրից՝սթրեսներից կամ սխալ սննդից։ Ուտելիքների այս ցանկին հետևելով՝ կարելի է գոնե որոշակիորեն նվազեցնել հավանական վտանգը մեր օրգանիզմում։
Նարնջի ընտանիքը. նարինջ, կիտրոն, գրեյփֆրուտ օգտագործող անձինք ավելի պաշտպանված են քաղցկեղից՝ հատկապես ստամոքսի, քանի որ Cվիտամինն ու այլ նյութերը պաշտպանական դեր են կատարում օրգանիզմում։
Ցորեն. այն կանայք, ովքեր հետևողականորեն ցորեն և դրա բնաթելերից կազմված սնունդ են գործածում, ավելի պաշտպանված են կրծքագեղձի քաղցկեղից։ Հազար. հազարի բոլոր տեսակներր, ինչպես նաև աղցաններր, ստամոքսր պաշտպանում են քաղցկեղից։
Լոլիկ. լոլիկ գործածող տղամարդիկ ավելի պաշտպանված են շագանակագեղձիքաղցկեղից:
Սպանախ. սպանախ սիրողները պաշտպանված են մաշկի, ստամոքսի և թոքիքաղցկեղից։
Դդում. նկատելի է, որ քաղցկեղ չունեցողների զգալի տոկոսն առատ դդում են օգտագործում։
Կաղամբ. կաղամբի բոլոր տեսակներր մեզ պաշտպանում են թոքի, հաստ աղիքի, կրծքագեղձի, ձվարանների և շագանակագեղձիքաղցկեղից։
Մածուն. սա նույնպես պաշտպանում է մեր մարսողական համակարգը քաղցկեղից։
Սխտոր. չինացի գիտնականների ոսումնասիրություններից մեկր հաստատում է, որ սխտորի սպառումր մեր ստամոքսր պաշտպանում է քաղցկեղից։
Ստեպղինի կանոնավոր օգտագործումր պաշտպանում է հաստ աղիքի, շագանակագեղձի, շնչափողի, թոքերի քաղցկեղից(նույնիսկ ծխողների մոտ)։
Թեյ. մարսողական և միզային համակարգերը քաղցկեղից կպաշտ¬պանվեն օրական 2 գավաթ որևէ տեսակի թեյ օգտագործելու դեպքում:
Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում:
Աղբյուրը՝ Doctors.am