Իմաստուն աֆորիզմներ կին-տղամարդ հարաբերությունների մասին
LifestyleTert.am-ը գրում է.
Որոշ մարդիկ օժտված են բարդ գաղափարները հստակ և հակիրճ արտահայտելու ունակությամբ: Նրանցից մեկը Լեհ նկարչուհի, լրագրողուհի, թարգմանչուհի և գրականագետ Յանինա Իպոհերսկայան է: Tert.am Youth-ը ներկայացնում է նրա հետաքրքիր մտքերը:
1. Երեք բան կանայք չեն ներում, սակայն ոչ ոք չգիտի՝ ինչ և ինչու:
2. Տղամարդկանց կյանքում գոյություն ունի կանանց չհասկանալու 2 փուլ՝ հարսանիքից առաջ և հետո:
3. Եթե սովորական կինը և սովորական տղամարդը միմյանց արտասովոր են համարում, ապա դա սերն է:
4. Խելացի մարդիկ գիտեն, որ կարող են հավատալ միայն իրենց ասվածի կեսին, սակայն միայն շատ խելացիները գիտեն, թե կոնկրետ որ կեսին:
5. Տղամարդիկ միայն ցույց են տալիս, որ չեն հասկանում կանանց, դա մատչելի է:
6. Երիտասարդ կնոջը հազարավոր վտանգներ են սպառնում, սակայն դրանցից միայն մի քանիսն են իրական հաճույք պարգևում:
7. Ճակատագիրը չի նվիրում, այլ պարզապես տալիս է:
8. Ամենամեծ ազդեցությունը մարդկանց վրա գործում են այն գրքերը, որոնք գրեթե ոչ ոք չի կարդում:
9. Տղամարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքանով են պարտական կանանց երևակայությանը:
10. Կանայք, ինչպես երեխաները, սիրում են ասել՝ «ոչ»: Տղամարդիկ, ինչպես երեխաները, դա լուրջ են ընդունում: