Սոնան, Հայկը, Անդրեն, Սեւակը եւ ընկերները` զինվորի կողքին
LifestyleBravo.am-ը գրում է.
Մայիսի 9-ին Երեւանի տիկնիկային թատրոնում արցախյան ոգով երաժշտական մթնոլորտ էր: «Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով համերգը համախմբել էր տարբեր ժանրերի երաժիշտների ու երգիչների, իսկ նպատակը մեկն էր՝ տոմսերից ստացված հասույթը փոխանցել Արցախի ապրիլյան պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Առաքելյանին, ով վիրավորվել է Թալիշում մղվող մարտերի ընթացքում, այժմ հիվանդանոցում է: Զինվորը ողնուղեղային վնասվածք ունի, եւ արտերկրում բուժվելու անհրաժեշտություն կա։
Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը, Սեւակ Ամրոյանը, Նարինե Դովլաթյանը, «The Beautified Project» ռոք խումբը եւ նվագակցող երաժիշտները պատրաստել էին հայրենասիրական երգերով համերգային ծրագիր՝ շուրջ 90 րոպե տեւողությամբ։ Չենք կարող չնշել այն դրվագը, երբ լեփ-լեցուն դահլիճում ներկաները սպասում էին մեկնարկին, դահլիճ մտավ դերասան Վարդան Պետրոսյանը եւ հանդիսականների բարձր ծափողջույնների ներքո դահլիճում զբաղեցրեց իր տեղը։
Շարունակությունը՝ այստեղ:
