Բեյոնսեի ամուսինը ապօրինի որդի ունի. ԶԼՄ-ներ
LifestyleՎերջին ժամանակներում Բեյոնսեի և ռեփեր Jay-Z-ի զույգի շուրջ բազմաթիվ խոսակցություններ են պտտվում։ Լրագրողների պնդմամբ՝ աստղային զույգը մոտ ժամանակներում կամուսնալուծվի։ Հայտնի զույգի բաժանման մասին խոսակցությունները միշտ էլ եղել են, սակայն, վերջին իրադարձությունները ստիպում են երկրպագուներին հավատալ տարածված լուրերին։
Ապրիլի վերջին Բեյոնսեն թողարկել է Lemonade ալբոմը, որտեղ պատմում էր ամուսնու դավաճանության և ամուսնական մատանին հանելու ցանկության մասին։ Հերթական քննարկումների առիթը տվել է հենց երգչուհին, երբ Համալսարանի երեկույթին ներկայացել էր առանց ամուսնու։
Jay-Z-ի ներկայացուցիչը համարձակություն ունեացավ մեկնաբանել, թե ինչու է ռեփերը հրաժարվել ուղեկցել կնոջը։ Վերջինիս խոսքերով, Jay-Z-ին հրաժարվել է ներկայանալ միջոցառմանը, որ ավելորդ ուշադրություն չգրավի։ Սակայն արդյունքը ստացվեց հակառակը։
ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վանդա Սատտերտվեյտ անունով մի կին պնդում է, որ դաստիարակում է Jay-Z-ի երեխային։ Իհարկե, երգչի տղան արդեն 22 տարեկան է, բայց կինը պատրաստվում է դատի տալ երգչին, որպեսզի պաշտոնապես հաստատի հայրությունը։
Դիմելով հասարակությանը, կինը հայտնում է, որ ցանկանում է, որպեսզի բոլորը իմանան երգչի առաջնեկի մասին։ Իր խոսքերով, երեխան արժանի է, որ հայրը ճանաչի իրեն։ Կինը պատմում է, որ արդեն առնչվել է դժվարությունների հետ, որոնք ստեղծում էր հենց ինքը՝ երաժիշտը։ Դատարանը դեռևս գործը չի վերցրել քննության։ Jay-Z-ի ներկայացուցիչներն էլ դեռևս չեն մեկնաբանել կատարվածը։
Բացի այդ ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ, երգչուհին և ռեփերը արդեն հանել են իրենց ամուսնական դաջվածքները, որոնք արել էին ամուսնության կապակցությամբ։ Թե ինչ կանի Բեյոնսեն նման հայտարարություններից հետո, ցույց կտա ժամանակը։