Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Եգիպտացորենի օգտակար հատկությունները

Այս հացահատիկը բնության անգին նվերներից է: Եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ` և հատիկները, և տերևները, և մազիկները, և ցողունը:

Հայտնի է, որ եգիպտացորենը ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի սիրելի հացահատիկն էր, և նա կարգադրել էր, որպեսզի ցորենը և տարեկանի դաշտերը փոխարինվեն եգիպտացորենի դաշտերով: Եգիպտացորենն այն եզակի հացահատիկներից է, որի օգտակար հատկությունները զարմանահրաշ կերպով նպաստում են մի շարք հիվանդությունների ապաքինմանը:

Վիտամինային կոմպլեքս
100 գ եգիպտացորենի հատիկները պարունակում են 75 գ ջուր, 3.3 գ սպիտակուց, 1.1 գ ճարպ, 18գ ածխաջուր: Եգիպտացորենի մեջ առկա են В խմբի գրեթե բոլոր վիտամինները (В1, В2, В5, В6, В9), ինչպես նաև՝ վիտամիններ А-ն, Е-ն, К-ն, D-ն, С-ն, հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն և այլն:

Վերը նշվածից հետևում է, որ շնորհիվ իր մեջ առկա В խմբի վիտամինների, եգիպտացորենն ամրացնում է նյարդային համակարգը և հիանալի պրոֆիլակտիկ միջոց է անքնության և դեպրեսիայի դեմ: К վիտամինի առկայությունը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, վիտամին D-ն ամրացնում է ոսկորները և ատամները, բնության հակաօքսիդանտ վիտամին Е-ն անփոխարինելի է մազերի և մաշկի համար, վիտամին С-ն ամրապնդում է իմունիտետը, իսկ հանքանյութերի առկայությունը բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացը:

Եգիպտացորենը՝ որպես սննդամթերք
Խոհարարության մեջ եգիպտացորենն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների մեջ, իսկ եգիպտացորենի ալյուրը կազմում է հրուշակեղենի, շիլաների և պուդինգների բաղադրատոմսի անփոխարինելի մասը:

Եգիպտացորենի շիլան, շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի, շատ արդյունավետ է մարսողական խնդիրներ ունեցողների համար: Այն օգնում է փորկապության, թութքի խնդիրների ժամանակ և հիանալի պրոֆիլակտիկ միջոց է հաստ աղիի քաղցկեղը կանխելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար: Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլիաթթու և հենց դրա շնորհիվ՝ անփոխարինելի է համարվում հղի կանանց և կերակրող մայրերի համար: Եգիպտացորենի հատիկների դեղին գույնն էլ վկայում է դրանում առկա կարոտինի մասին, որն անհրաժեշտ է լավ տեսողության և առողջ մաշկի համար:

Բոլորին հայտնի են եգիպտացորենի ձեթի առողջարար հատկությունները: Այն խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի և ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց:

Եգիպտացորենը՝ բժշկության մեջ
Եգիպտացորենն իր հատկություններով օգտագործվում է ոչ միայն խոհարարության, այլև բժշկության մեջ: Հայտնի է, որ այն ունի վերքերն արագ բուժելու հատկություն  և օգտագործվում է մաշկային տարբեր հիվանդությունները  բուժելու  համար:

Հնում, երբ դեռ չկային դեղահաբեր, և դեղագործությունը զարգացած չէր, տատիկները տապակում էին եգիպտացորենի հատիկները, որից հետո ճզմում էին դրանք և ստացված խյուսը դնում մաշկի վնասված մասին:

Հատկապես շատ օգտակար են եգիպտացորենի մազիկները: Բժշկության մեջ այն լայնորեն կիրառում են՝ որպես լյարդի, միզամուղ և լեղու արտադրման միջոցներ:

Եգիպտացորենի մազիկների թուրմն օգտակար է խոլեցիստիտի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, ինչպես նաև շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար:

Եգիպտացորենի մազիկների մյուս կարևոր առողջարար հատկություններից են տոքսինների վնասազերծումը, նյութափոխանակության կարգավորումը: Այն  նպաստում է արյան մակարդմանը և ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա: Ֆիտոթերապիայում եգիպտացորենի մազիկների թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հոդացավերի դեպքում:

Դիետոլոգների հավաստմամբ՝ եգիպտացորենը չեզոքացնում է տապակած և յուղոտ ուտելիքների վնասը: Այդ պատճառով էլ  ճարպոտ սննդի սիրահարներին խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել եգիպտացորենից պատրաստված ճաշատեսակներ: Եգիպտացորենի ձեթը խորհուրդ է տրվում օգտագործել բազմաթիվ դիետաների ընթացքում, քանի որ այն հեռացնում է օրգանիզմից վատ խոլեստերինը, տոքսինները: Որպեսզի ախորժակը սահմանափակվի՝ դիետոլոգները խորհուրդ են տալիս եգիպտացորենի ձեթ օգտագործել մի շարք դիետաներում:

Կարևոր է իմանալ
Հիշեք, որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը կարող է ունենալ որոշ հակացուցումներ: Եգիպտացորենի ձեթ խորհուրդ չի տրվում օգտագործել այն անձանց, ովքեր հակում ունեն տրոմբների առաջացման, արյան մակարդման բարձրացման և տրոմբոֆլեբիտի:

Եգիպտացորենի ձեթը հակացուցված է ախորժակի բացակայության, խոցի, 12-մատնյա աղիի խնդիրների, ցածր քաշի դեպքում: Եգիպտացորենի ձեթ օգտագործելիս՝ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն