Ջոնի Դեփը և Միա Վասիկովսկան՝ «Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմի պրեմիերային (ֆոտոշարք)
LifestyleԵրեկ Լոնդոնում կայացել է ռեժիսոր Ջեյմս Բոբինի «Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմի պրեմիերան։ Միջոցառման կարմիր գորգին են հայտնվել ֆիլմի գլխավոր դերակատարները՝ Միա Վասիկովսկան (Ալիսա), Ջոնի Դեփը (Խելահեղ Գլխարկավորը), Սաշա Բարոն Կոենը (Ժամանակը) կնոջ՝ Այլա Ֆիշերի հետ։
Սպիտակ Թագուհու դերակատար Էնն Հեթուեյը պրեմիերային չի մասնակցել։
Նշենք, որ նոր ֆիլմում հանդիսատեսը կհետևի արդեն սիրված հերոս Ալիսայի նոր արկածներին, որն այս անգամ ճանապարհորդելու է ժամանակի մեջ։











