Մայլի Սայրուսը հղի է Լիամ Հեմսվորթից
LifestyleՄայլի Սայրուսը մի մեծ գաղնիք ունի։ Ընդամենը մի քանի ամիս անց, երբ երգչուհին կրկին վերամիավորվեց դերասան Լիամ Հեմսվորթի հետ, Մայլին սպասում է իր առաջնեկին։
Ինչպես հայտնել է Life & Style-ի աղբյուրը, Մայլին գտնվում է հղիության վաղ փուլում և այս մասին հայտնել է միայն մի քանի ընկերների։
«Նրա մոտ անընդհատ սրտխառնոցներ են լինում և նա գիտեր, որ հղի է»,-ասել է աղբյուրը։
23-ամյա Մայլին, ով կրում է իր նշանադրության մատանին դեռ հունվար ամսից, այժմ ցանկանում է, որ ինքն ու Լիամն ամուսնանան մինչև երեխայի ծնվելը։
Մայլին նախատեսում է հարսանիքը կազմակերպել այս ամռանը, սակայն այն լինելու է շատ մտերմիկ շրջապատով։