Ջասթին Բիբիերը փոշմանել է, որ Օռլանդո Բլումին չի ծեծել
LifestyleԵրգիչ Ջասթին Բիբիերը դերասան Օռլանդո Բլումի երկրպագուն է,սակայն Սելենա Գոմեսի հետ Բլումի մտերմիկ նկարների տարածումից հետո Ջասթինը փոշմանել է, որ 2014թ․-ին Իբիցայում մի լավ չի ծեծել Բլումին, երբ վերջինս հարձակվել էր Ջասթինի վրա՝ նախկին կնոջ՝ Միրանդա Քերի հետ Բիբիերի մտերմության պատճառով։
22-ամյա Ջասթինին խիստ զայրացրել է 23-ամյա Սելենայի և 39-ամյա Օռլանդոյի նկարները, որում զույգը գրկախառնված է։ Նկարներն արվել էին մայիսի 6-ին Լաս Վեգասում։ Ջասթինը, ինչպես գրում է HollywoodLife-ը, ցանկանում է վրեժ լուծել Օռլանդոյից։
Հիշեցնենք, որ Օռլանդո Բլումը, ով ներկայումս հանդիպում է երգչուհի Քեթի Փերիի հետ, դավաճանել է Քեթիին Սելենայի հետ։