Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է Անաստասիա Ստոցկայայի հետ կապված սկանդալը. ֆոտո
LifestyleԵրգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովն Instagram-ի իր էջում մեկնաբանել է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայայի հետ կապված սկանդալը:
Կիրկորովի խոսքով՝ ոչ մեկ և ոչինչ, ոչ մի հանձնաժողով ու «Եվրատեսիլի» ժյուրի չի ազդի Ստոցկայայի հետ իր երկար տարիների ընկերության վրա:
«Ամեն ինչ էլ պատահում է, նման բան կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, բայց հենց քեզ հետ եղավ (հավանաբար իմ սկանդալային կարման քեզ էլ է փոխանցվել, չէ՞ որ դու իմ աշակերտուհին ես): Եվ դա կանցնի»,- գրել է Կիրկորովը՝ դիմելով Ստոցկայային: Ինչպես նշել է երգիչը, մարդիկ տարբեր են, և պետք չէ նրանցից նեղանալ: Կիրկորովը հավելել է, որ մեկ շաբաթից ոչ մեկ էլ չի հիշի այս դեպքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդեռլանդներից` երկրների եվրատեսիլյան պատվիրակների ելույթները մեկնաբանելու համար:
Periscope կայքում Ստոցկայան մեկնաբանել է Նիդեռլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը նա մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ամուսինս հայ է, ես սատարում եմ հայերին»։