Պատրաստվել է տուն սովորական ստվարաթղթից (ֆոտոշարք)
LifestyleՀոլանդացի դիզայներները ստվարաթուղթն օգտագործել են որպես տան շինանյութ: Fiction Factory ընկերության ճարտարապետները բնակելի տուն ստեղծելու համար 4 տարի են ծախսել: Wikkelhouse անունը կրող տունը պատրաստված է վերամշակված ծալքավոր ստվարաթղթից:
Տան պատերը կազմված են ստվարաթղթի 24 շերտից: Արտաքինից դրանք ծածկված են ջրամեկուսիչ նյութով, իսկ ներսից` բնական փայտով:




