4 միլիոն դիտում. Իվետա Մուկուչյանի «LoveWave» նոր արդյունքը YouTube-ում
LifestyleԵվրատեսիլ 2016-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն իր սիրո ալիքներով շարունակում է իր գրավել եվրոպացի հանդիսատեսի սրտերը։ Նա ոչ միայն հայտնվել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, այլեւ արժանանում է թե հայ, թե արտասահմանցի օգտատերերի գովասանքի խոսքերին։
Սակայն նման առաջընթաց եւ հաջողություններ է գրանցում ոչ միայն Իվետան, այլեւ նրա մրցութային «LoveWave» ստեղծագործությունը, որն արդեն 4 միլիոն դիտում ունի Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական ալիքում։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Եվրատեսիլ 2016-ի մասնակիցներից շատերը մասնակցել են բրիտանական Wiwibloggs կայքի հատուկ երեկույթին։ Հյուրերը ոչ միայն հիանալի ժամանակ են անցկացրել, այլեւ կենդանի կատարմամբ ներկայացրել են իրենց մրցութային երգերը։ Մեր պատվիրակը երգել է «LoveWave» ստեղծագործության էթնո-ջազային cover տարբերակը։