Երազների 12 սիմվոլ, որոնք չի կարելի անտեսել. ինչ են նշանակում դրանք
LifestyleMarketium.ru կայքը գրում է, որ երազների թեման շատ նուրբ է, այն մեր մտածողության՝ մինչև վերջ չուսումնասիրված ոլորտ է, որտեղ կարող են տեղի ունենալ անհավանական երևույթներ: Մարդիկ միշտ էլ հետաքրքրվել են երազներով, փորձել մեկնաբանել դրանք և դրանց միջոցով գուշակել ապագան:
1. Արկղեր: Սրանք գաղտնիքներ են և գաղտնի հիասթափություն: Ամենայն հավանականությամբ, դուք վախենում եք, որ ձեզանից թաքցնում են որևէ բան, կամ էլ ինքներդ եք փորձում թաքցնել որևէ բան: Արկղի մեջ նայելու դեպքում՝ «դուք դեմքով կճանաչեք վախը»: Եթե արկղը դատարկ է, ուրեմն դուք վախենում եք հիասթափված և խաբված լինելուց:
2. Ընկնել: Ասում են, որ երբ երազում երեխաներն ընկնում են, նրանք մեծանում են: Հնարավոր է, այդպես ձեր ենթագիտակցությունը ցանկանում է ձեզ հուշել այն մասին, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից: Հավանական է, որ դուք վախենում եք պլանների ձախողումից,նև ձեր չմտածված քայլերը բումերանգի էֆեկտով կվերադառնան դեպի ձեզ: Մի վախեցեք, անհրաժեշտ է միայն աշխատել ինքնատիրապետման և հանգստության վրա:
3. Կատուներ: Կարևոր չէ՝ դուք սիրո՞ւմ եք կատուներ, թե՞ ոչ. երազում կատուներն ուժեղ սիմվոլներ են: Սա թեթև ակնարկ է, որ ձեր կյանքում կանանց պակաս կա: Եթե տղամարդ եք, ապա ժամանակն է մտածել խորը և ամուր հարաբերությունների մասին, եթե կին եք, ապա ժամանակն է խորությամբ ճանաչելու ձեր էությունը:
4. Ատամներ: Սրանք երազում հաճախ որպես մղձավանջ են այցելում՝ դրանք կամ ընկնում են, կամ ջարդվում, կամ այլ վատ բան է կատարվում դրանց հետ: Բացի նրանից, որ երազում ատամներ տեսնելը կարող է խոսել ստոմատոլոգիայի հետ ձեր խնդիրների մասին, դրանք խորհրդանշում են ծերանալուց և մահանալուց ձեր ունեցած վախը: Առաջին հերթին՝ դա կարող է խոսել այն մասին, որ դուք շատ եք տարված արտաքինով և հաճախ մոռանում եք առողջության մասին:
Շարունակությունը` այստեղ: