Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Ինչո՞ւ են իշխանությունները մարդկանց ապուշի տեղ դնում. Գևորգ Յազըճյան

Այսօր՝ մայիսի 12-ին, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսին տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանից բացի մասնակցում էր նաև պատմաբան Գևորգ Յազըճյանը,- հայտնում է Orer.am-ը:

Հացպանյանը, լրագրողներին ցույց տալով ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության քարտեզը, որը, ի դեպ, տպագրվել է մեր երկրում, հարց բարձրացրեց այն մասին, որ Հայաստանի վարչական քարտեզում Արծվաշենը բացակայում է:

«Մենք ունենք մի հողատարածք՝ Արծվաշենը, որը ՀՀ-ի անբաժանելի մասն է, և Ադրբեջանը 1992թ. ամռանից այն բռնազավթվել է: Ադրբեջանը, որը իբր թե երկիր է և սիրում է խոսել տարածքային ամբողջականության մասին, իսկ մենք ինչու չենք խոսում մեր Արծվաշենի մասին: Սա շշմելու բան է: Այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Թալիշ գյուղի վրա, առաջին իսկ ժամում մեր զինված ուժերը պետք է ազատագրեին Արծվաշենը»,- ասաց Ս.Հացպանանը:

«Նման բան եթե մեկ այլ երկրում լիներ, մեծ աղմուկ կբարձրանար, սակայն այդ լռության մեղավորները ոչ թե միջազգային կառույցներն են, այլ մենք»,- ասում է փորձագետը,

Պատմաբան Գևորգ Յազըճյանը, զուգահեռներ անցկացնելով Սիրիայի հետ, նշեց, որ ներկայում կան տարածքներ, որոնք գտնվում են ԻՊ գրոհայինների տիրապետության տակ, սակայն եթե Սիրիայում որևէ մեկն իրեն թույլ տա երկրի քարտեզից հանել այդ տարածքները, ապա նրան մեղադրանք կառաջադրվի քրեական հանցագործություն կատարելու համար և նա կդատապարտվի երկարաժամկետ բանտարկության:

«Սա ցույց է տալիս, որ Հայաստանը մենք ենք օտարում մեզանից և մեր հոգեբանության մեջ հայոց տարածքները չենք ընկալում որպես հայրենիքի տարածք: Ես չեմ լսել, որ որևէ մեկը մեր դիվանագետներից այս մասին ձայն հանած լինի: Ի՞նչ է, գործա՞րք է եղել, որ այդ մասին լռում են»,- հարց ուղղեց պատմաբանը՝ հավելելով, որ եթե իշխանությունները ծածկում են այս և նման երևույթները, նշանակում է՝ արդարացնում են այն: Դա էլ իր հերթին նշանակում է, որ նրանք շարունակում են նախորդների «գործը»:

Խոսելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության մասին՝ պատմաբանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, նրանք որևէ հարցում թերացել են և այդ պատճառով են հեռացվել համակարգից, սակայն հասարակությունից այդ մանրամասները թաքցնելն անընդունելի է:

«Ինչո՞ւ մենք չպետք է իմանանք այդ մասին, չէ՞ որ մենք հարկատուներ ենք և նրանք հարկատուների հաշվին են աշխատավարձ ստանում: Ուրեմն մենք իրավունք չունե՞նք իմանալու, թե ինչ են նրանք արել: Յուրացրե՞լ են, վատնե՞լ են, թե՞ այլ պատճառով են նրանց հանել: Ինչո՞ւ են մարդկանց ապուշի տեղ դնում: Մենք ուզում ենք իմանալ, թե ուր են գնում մեր փողերը, իսկ ով սխալ է գործել, պետք է պատժվի, քրեորեն հանցանք է կատարել, պետք է դատվի և իշխանությունները պարտավոր են այդ մասին տեղեկացնել հասարակությանը»,- ասաց պատմաբանը:

Հացպանյանը, բերելով Ֆրանսիայի օրինակը, նշեց, որ այդ երկրում ցանկացած պետական պաշտոնյա, անկախ դիրքից, պետք է կարողանա ապացուցել թե՛ իր եկամուտների, թե՛ ծախսերի հավաստիությունը, իսկ լրագրողները մեկ ժամի ընթացքում կբացահայտեին, թե ինչն ինչոց է:

«Ինչպե՞ս կարելի է գողանալ սեփական ժողովրդից, սեփական զավակներից և այսքան աղքատացած երկրում ինչպե՞ս կարելի է Օսմանյան պետության ժամանակների թուրքական սուլթանների չափ հարստություն դիզել և պատասխանատվության չենթարկվել»,- ասում է Հացպանյանը:

Անդրադառնալով պանամական օֆշորային սկանդալին՝ նա նշեց նաև, որ այս օրերին, երբ ողջ աշխարհը շարունակում է մանրամասներ ներկայացնել միջազգային այդ սկանդալի մասին, հայկական լրատվամիջոցները զարմանալիորեն լռում են, մինչդեռ պետք է, որ այս ընթացքում բավականին բացահայտումներ արած լինեին: Բանախոսների կարծիքով՝ 25 տարվա անկախություն ունեցող երկիրն իրականում այս իրավիճակում չէր հայտնվի, եթե ժամանակին երկիրը թալանողները պատասխանատվության ենթարկվեին:

Ա.Գրիգորյան

Սամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը