Կրծքի էժանագին իմպլանտները պայթել են (լուսանկարներ)
LifestyleNEWS.am Medicine-ը գրում է.
24-ամյա բրիտանուհի Դեննի Լիսը 2375 ֆունտ է վճարել Բելգիայի կլինիկաներից մեկում` կուրծքը 34A չափսից 34F չափս մեծացնելու համար: Վիրահատությունից մեկ շաբաթ անց նրա ջերմությունը բարձրացել է, իսկ կրծքերը «պայթել են» եւ դրանցից ինչ-որ հեղուկ է ցայտել:
Հիվանդանոցում բժիշկները նրա մոտ արյան վարակում են հայտնաբերել եւ ստիպված են եղել հեռացնել իմպլանտները կյանքը փրկելու համար: Ուշքի գալով` կինը դարձյալ դիմել է բելգիական կլինիկային, որի անվանումը չի նշվում եւ բողոքել է տեղի ունեցածից, ինչից հետո նրա կրծքում նոր, այս անգամ անվճար իմպլանտներ են տեղադրել:
Երբ կինը վերադարձել է Մեծ Բրիտանիա, կրծքում դարձյալ զգացել է ծանոթ խփոցը եւ բժշկի է դիմել: Բրիտանացի բժիշկները հեռացրել են իմպլանտներից մեկը, որում, ինչպես պարզվել է, վարակ էր զարգանում:
«Երեքշաբթի ինձ վիրահատեցին եւ հեռացրեցին ձախ իմպլանտը, իսկ այժմ իմ մի կուրծքը մեծացված է, իսկ մյուսը լրիվ տղամարդկայինի նման է», - պատմել է Դեննին:
Դեննին որոշել է պատմել իր պատմությունը, որպեսզի բոլորն իմանան պլաստիկ վիրահատությունների վտանգների մասին: Նա մտածում է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դատի տալ բելգիական կլինիկային, որի պատճառով քիչ էր մնում` մեռներ եւ արդյունքում նման վիճակում է հայտնվել:

