Լեոնարդո Դի Կապրիոն նոր ընկերուհի ունի (ֆոտո)
LifestyleԴի Կապրիոյի սիրավեպերը ավելի երկար են քննարկվում, քան դրանք տևում են: Ընդամենը մեկ շաբաթ առաջ 41-ամյա աստղը սիրավեպ ուներ Ռոկսի Հորների հետ, իսկ հիմա ասում են, որ նա ուրիշ մոդելի հետ է հանդիպում:
Ըստ տեղեկությունների, դերասանին նկատել էին Ջաստին Բիբերի երեկույթի ժամանակ Վիկտորիա Լի Ռոբինսոնի հետ: Զույգը արագորեն գնացել է դեպի մեքենան: Լեոն դեմքը թաքցրել է գլխարկի տակ, իսկ Վիկտորիան ավելի անկաշկանդ է եղել: Այդ լուսանկարները հրապարակված չեն, սակայն Վիկտորիայի Ինստագրամում բավական շատ լուսանկարներ կան:
Վիկտորիան մոդել է, ունի արտաքին այն տվյալները, որոնք նախընտրում է դերասանը։







