Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հետ կարելի է ինքնաթիռ նստել 10000 դոլարով
LifestyleNews.am-ը գրում է.
Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ կարելի է խոսել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա ռեփեր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ինքնաթիռի մեջ։ Մինչ դուք մտածում եք, գործարար Մեյզեն Դայենը Նյու Յորքից Լոս Անջելես բիզնես հանդիպման ուղեւորվելիս հնարավորություն է ունեցել զրուցել հանրահայտ ռեփերի հետ։
Դայենի խոսքով՝ Քիմն ամբողջ ընթացքում քնել է, իսկ Քանյե հետ նրանք երկար խոսել են թանկարժեք մեքենաներից, ժամացույցներից, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում անշարժ գույքի աճող գներից... մի խոսքով, այն թեմաներից, որոնք հետաքրքրում են մեծ կարողություն ունեցող անձանց։

Ի դեպ, Մեյզենը շել է, որ առաջին անգամը չէ, որ նման մեծության աստղերի հետ է ճանապարհորդում։ Նրան այդ հնարավորությունը տալիս է իր տարեկան անդամակցությունը, որի համար վճարում է 10 հազար դոլար։
Հիշեցնենք, որ Քիմը մեկնել է Լոս Անջելես Keeping Up With The Kardashians–ի հերթական դրվագում նկարահանվելու համար։