«Պրեմիերա» նախագծում հաղթող երգի հեղինակը կստանա 500.000 դրամ, իսկ կատարողի համար «Շանթ»-ը տեսահոլովակ կնկարահանի
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այս կիրակի ժամը 20.00-ին կկայանա «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա 3» նախագծի գալա համերգն ու կհայտարարվի հաղթող երգի անունը. Այս, ինչպես եւ նախագծի այլ մանրամասների մասին Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է «Շանթ» Հ/Կ-ի PR մենեջեր Ծովինար Կարապետյանը:
«Մայիսի 15-ին՝ կիրակի օրը, ուղիղ եթերում կցուցադրվի «Պրեմիերա 3» նախագծի գալա համերգն ու կհայտարարվի հաղթող երգի անունը, որն արդեն իսկ որոշվել է sms քվեարկության միջոցով: Այս օրերին թե մասնակիցները, թե երգերի հեղինակներն ու կազմակերպիչները զբաղված են եզրափակիչ համերգի աշխատանքներով, մենք անում ենք ամենը՝ մեր հեռուստադիտողին հաճելի ժամանց պարգեւելու համար»,- նշեց PR մենեջերը:
Հետաքրքրվելով, թե ի՞նչ է սպասվում հաղթող երգի հեղինակին, Ծովինար Կարապետյանը մանրամասնեց.
«Հաղթող երգի հեղինակը կստանա 500.000 դրամ, իսկ կատարողի համար «Շանթ»-ը որպես նվեր տեսահոլովակ կնկարահանի: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ անկախ քվերակությունից մեր մասնակիցները ձեռնունայն չեն մնում, քանի որ արդեն իսկ ունեն հայտնի դարձած երգ»:
Շարունակությունը՝ այստեղ