Ինգա եւ Անուշ Արշակյանների «Նոր պարը»՝ Մոնս Զելմերլյովի ամենասիրելի եվրատեսիլյան երգը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Մինչ բոլորս հեռուստաէկրանների առաջ լարված հետեւում ենք «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլի ընթացքին եւ անհամբերությամբ սպասում մրցույթում մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանի ելույթին, նկատեցինք մի շատ հաճելի ակնթարթ:
Հաղորդավարներից Մոնս Զելմերլյովը Լեհաստանի մասնակցի ելույթից հետո որոշեց զրուցել 2012–ին Եվրատեսիլ մրցույթը հաղթած մասնակիցների հետ՝ խնդրելով նշել տարբեր տարիներին հնչած իրենց ամենասիրելի երգերը: Առաջինը սկսեց հենց Մոնսը, որը երգեց Ինգա եւ Անուշ Արշակյանների եվրատեսիլյան «Նոր պարը», որը հայտնի քույրերը ներկայացրել են Եվրատեսիլ 2009-ին: