Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Ջամալա. Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի բարեկամն է . 168.am

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում այս տարի «1944» երգով հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչ ջազային և օպերային երգչուհի Ջամալան (իսկական անունը` Սուսաննա Ջամալադինովա) այս տարվա ապրիլին բացառիկ հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին: Հիշեցնենք, որ նրա երգը պարունակում է հստակ ուղերձներ՝ ուղղված Ռուսաստանին: Երգչուհու մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար: Հարցազրույցներից մեկում նա նշում է, որ իրենց ընտանիքում կրոնական անհանդուրժողականություն չկա, իսկ ինքը հարում է իսլամին: – «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայանալու եք «1944» երգով, որի մասին այսպես եք արտահայտվել. «Ինձ համար սա շատ անձնական երգ է, և ես շատ կցանկանայի, որ նրանում առկա հաղորդագրությունը լսեն, և որքան հնարավոր է՝ շատ մարդիկ՝ և´ մեր երկրում, և´ մեր երկրից դուրս»: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ թեման: – Երգի պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ ես շատ փոքր էի: Իմ տատիկի մայրը՝ Նազիլխանը, ով վերապրել էր գաղթը, շատ է պատմել այդ իրադարձությունների մասին: Երբ սովետական բանակը մտել է Մալորեչենսկոյե (դա իմ տատիկի ու ամբողջ ընտանիքի հայրենի գյուղն է), նրանց դիմավորել են՝ ինչպես հերոս-ազատագրողների, ընդունել են տներում, հաց ու ջուր տվել, երգել նրանց համար: Այդպես շարունակվել է 5 օր: Իսկ մայիսի 18-ին՝ վաղ առավոտյան, բոլորին ասել են. «Հավաքվելու համար ունեք 15 րոպե…»: Հետո բոլորին ուղղակի կենդանիների նման լցրել են բեռնատար վագոնները, զմռսել ու տարել Միջին Ասիա: Այս թեման ողջ կյանքում ինձ հանգիստ չի տվել: Ինձ թվում էր, թե այդ ողբերգության մասին մոռացել են, ոչ ոք չի հիշում 10 հազար ղրիմյան թաթարների մասին, որոնք մահացել են այդ գնացքներում և հետո արդեն՝ Միջին Ասիայում: Նրանց հոգիները հանգիստ չեն գտել: Մոտ կես տարի առաջ ես որոշեցի դրա մասին երգ գրել: Սկզբում այն անվանեցի «Душі», (ուկր.՝ հոգիներ), տեքստն ուկրաիներեն էր, կրկներգը՝ ղրիմաթաթարերեն: Իսկ հետո որոշեցի անգլերեն տարբերակը ստեղծել ու այն անվանեցի՝ «1944»: – Լսե՞լ եք Հայաստանի մասնակցի՝ Իվետա Մուկուչյանի երգը, հավանե՞լ եք այն: – Այո, լսել եմ, փայլուն երգ է: Ինքը՝ Իվետան, արժանավոր կատարող է: Նա բոլոր շանսերն ունի՝ բարձր հորիզոնականներ զբաղեցնելու: – Ես գիտեմ, որ Ձեր մայրը հայ է: Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին, եղե՞լ եք Հայաստանում: – Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ: Մորեղբայրներիցս մեկը փորձել է կառուցել մեր տոհմածառը, որպեսզի հասկանա, թե ո՞վ է գտնվում նրա հիմքում: Պարզվել է, որ տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի՝ իմ սիրելի կոմպոզիտորի բարեկամն է: Պատանեկության տարիներիս կարևոր հանդիպումն ինձ համար ծանոթությունն էր Ղրիմում հարգանք վայելող հայազգի կոմպոզիտոր և գործիքավորող, արդեն հանգուցյալ, Գենադի Ասցատուրյանի հետ: Նա սովորեցրել է ինձ ջազի հիմունքները, ստիպել լսել բարդ երաժշտություն, ինձ համար գործիքավորումներ արել: Ես Ասցատուրյանների ընտանիքի անդամ էի դարձել, գնում էի հայկական երեկոների… Բախտ եմ ունեցել ծանոթանալ Ջիվան Գասպարյանի հետ, ես նրա մեծ երկրպագուն եմ: Ինչպես նաև՝ մի քանի ամիս առաջ հանդես եմ եկել լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ: Իսկ «1944»-ում նվագում է հրաշալի դուդուկահար, իմ լավ ընկեր Արմեն Կոստանդյանը: 

Երկու տարի առաջ ես ելույթ եմ ունեցել Երևանում: Ինքնաթիռը հենց վայրէջք կատարեց, միանգամից զգացի, որ ես տանն եմ: Երկու օրում այնքան գեղեցկություններ եմ տեսել. Էջմիածին, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ… Անցել եմ Կոտայքի մարզով՝ Ծաղկաձորով՝ դարպաս, որից բացվում է տեսարան դեպի Արարատյան դաշտ, Սևանա լիճ ու Սևանավանք… Շատ եմ ուզում նորից վերադառնալ Հայաստան: 


Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան