Այս հեղուկի 3 կաթիլ կաթեցնելով ականջին՝ կստանաք անհավանական ազդեցություն
LifestyleԸնդունված է այն կարծիքը, որ մարդու ականջներն ինքնամաքրվող օրգաններ են: Ծծումբը ականջից դուրս է գալիս ծամելու, փռշտալու և հազի ժամանակ :
Սակայն երբեմն ծծումբը կուտակվում է ականջի անցքում և վերածվում է խցանի: Նման դեպքերում անհրաժեշտ է կատարել ականջի լվացում:
Ականջների լվացման ամենապարզ ու մատչելի միջոցը ջրածնի պերօքսիդի լուծույթն է: Այն անհրաժեշտ է և կարելի է կիրառել անմիջապես անհարմարության զգացում ունենալու դեպքում:
Ինչպես լվանալ ականջները՝
- Պետք է խառնել թորած ջուրն ոււ 3% ջրածնի պերօքսիդը 1:1 հարաբերակցությամբ :
- Կաթոցիկի օգնությամբ վերցնել լուծույթի մի փոքր քանակություն: Եթե չկա կաթոցիկ, կարելի է բամբակ օգտագործել:
- Թեքել գլուխն այնպես, որ ականջը լինի ուսին զուգահեռ, ապա կաթեցնել հեղուկի երեք կաթիլ: Պահել այդպես գլուխը մոտ հինգ րոպե՝ մինչև ֆշշոց լսելը: Դա նշան է, որ որ ծծումբը ռեակցիայի մեջ է պերօքսիդի հետ:

- Գլուխը թեքել հակառակ կողմի, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա, այնուհետև ականջը մաքրել անձեռոցիկով: Պրոցեդուրայի ընթացքում բամբակյա փայտիկներից օգտվել խորհուրդ չի տրվում:
- Սա կրկնել երկրորդ ականջի համար:
Սովորաբար ջրածնի պերօքսիդը լավ է քայքայում ծծումբի խցանները: Եթե խցանի քայքայման առաջին փորձը չի հաջողվել, ապա նորից կրկնելը խորհուրդ է տրվում երեք օր անց, իսկ հետո այցելել օտոլարինգոլոգի՝ վերջնական մաքրման համար:
Թարգմանությունը՝ shabat.am