4 քմ. աշխարհի ամենափոքր բարը գտնվում է Միլանում (լուսանկարներ)
LifestyleԻտալական Միլան քաղաքի Պորտա Տիչենեզե թաղամասում է գտնվում աշխարհի ամենափոքր բարը` Back Door 43-ը, որը զբաղեցնում է ընդամենը 4 քմ տարածք։ Այն բացվել է մի քանի ամիս առաջ ու արդեն հասցրել է դառնալ տեղացիների շրջանում ամենասիրված վայրերից մեկը:
Այստեղ կարելի է ոտքի վրա վայելել պատվիրած ըմպելիքները, որոնք պատրաստում է սեփական դեմքը դիմակի տակ թաքցնող բարմենը:


