Հայ հայտնիներ, ովքեր դիմել են պլաստիկ վիրահատությունների (լուսանկարներ)
LifestyleTert.am Youth-ը գրում է.
Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Այն համարվում է բժշկության մեծագույն ձեռքբերումներից: Պլաստիկ վիրահատության մարդիկ դիմում են ի ծնե, ձեռքբերովի և տարատեսակ այլ պատճառներով ունեցած թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Սակայն այսօր այդ տենդենցը որոշների մոտ հիվանդագին աստիճանի է հասնում։
Մեկ անգամ դիմելով նման միջամտության՝ շատերը կախվածություն են ձեռք բերում և պարբերաբար նոր փոփոխությունների ենթարկում իրենց արտաքինը։
Tert.am Youth-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր պլաստիկ վիրահատության կամ էսթետիկ բժշկության միջոցով շտկել են իրենց արտաքինը։ Նշենք նաև, որ կանայք այս ցուցակում գերակշռում են։
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ երգիչ Հայկոյի կինը, դեռ մի քանի տարի առաջ առանձնապես աչքի չէր ընկնում իր արտաքին տվյալներով, բայց այսօր «սելֆի» և «պլաստիկ վիրահատություն» բառերը արտաբերելիս առաջինը կարելի է հիշել հենց նրան։ Նա վիրահատել է քիթը, ուղղել շուրթերը և հոնքերը։ Նրա դեպքում փոփոխությունները աչք են ծակում։

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կարծես թե մի քանի ակնառու փոփոխություններ է արել իր դեմքի հետ։

Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը բավականին եթերային տեսք է ստացել քթի վիրահատությունից հետո։ Նրա դեպքում նույնպես փոփոխությունը չնկատելը անհնար է։

Երգչուհի Էմմին առաջիններից էր Հայաստանում, ով վիրահատեց քիթը։

Երգչուհի Լիլուն վիրահատել է քիթը։

Երգչուհի Եվա Ռիվասը վիրահատել է կուրծքը, քիթը և ուղղել շուրթերը։

«32 ատամ ակումբ»-ից Գարիկ Պապոյանը վիրահատել է քիթը։

Հռիփսիմե Հակոբյանը նույնպես վիրահատել է քիթը։

«Հայ սուպեր սթար»-ից հայտնի Աստղիկ Սաֆարյանը վիրահատել է քիթը։

Դերասանուհի Անժելա Սարգսյանը բավականին ակնհայտ փոփոխություններ է կատարել իր արտաքինի վրա՝ վիրահատել է քիթը և կտրուկ փոխել սանրվածքը։
