Վստահ էի, որ չեմ հաղթելու ու չէի ուզում ինձ համար ամաչեն. Նարե Գևորգյանը` «Պրեմիերա» նախագծի հաղթող
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նարե Գեւորգյանի հետ անկեղծ հարցազրույցը Life.panorama.am-ը ներկայացրել էր օրերս, որի ընթացքում երգչուհին համեստորեն խոստովանել էր, որ «Պրեմիերա» նախագծում իր հաղթանակին չի սպասում: Սակայն երգչուհու եւ նրա երկրպագուների համար հաճելի պատահականությամբ՝ Նարե Գեւորգյանը «Պրեմիերա» նախագծի եզրափակչում հաղթող ճանաչվեց:
Իր համար երկրորդ շնչառություն վերցրած երգչուհին մեզ հետ զրույցում խոստովանեց՝ այն աստիճան չի սպասել հաղթանակին, որ հարազատներին արգելել է ներկա գտնվել գալա համերգին.
«Հաղթանակ ունեցել եմ նաեւ «Շանթ» Հ/Ը-ի «Դուետ» նախագծում, բայց այս հաղթանակը մի տեսակ ուրիշ էր ինձ համար: Իհարկե, որպես մասնակից շատ էի ուզում հաղթել, բայց ավելի քան վստահ էի, որ ես չեմ հաղթելու, ինձ համար դա այնքան անսպասելի էր, որ անգամ առավոտյան ընտանիքիս խնդրեցի ինձ հետ չգալ եզրափակիչ համերգին՝ վստահ էի, որ չեմ հաղթելու ու չէի ուզում ինձ համար ամաչեն: Արդյունքում այդ օրը հարազատներիցս ոչ մեկ դահլիճում չէր, ես մենակ էի եկել համերգին, միայն երկրպագուներս էին ինձ հետ եւ մի քանի ընկեր,- ծիծաղելով պատմեց Նարեն ու շարունակեց,- երբ որպես հաղթող հնչեց իմ անունը, կարծեցի թե ուշագնաց եմ լինում, անսպասելի էր, հուզիչ ու շատ հաճելի»:
Շարունակությունը՝ այստեղ: