Ջասթին Թիմբերլեյքի նոր տեսահոլովակը դարձել է համացանցի հիթ
LifestyleԵրկու օրում երգչի նոր տեսահոլովակը հասցրել են դիտել ավելի քան 2.3 միլիոն օգտատեր։
Ամերիկյան երգիչ Ջասթին Թիմբերլեյքի Can't Stop The Feeling երգի տեսահոլովակը դարձել է համացանցի հիթ։ Այս պահին տեսահոլովակը դիտել է ավելի քան 2.3 միլիոն մարդ։
Եվրատեսիլում մի քանի օր առաջ երգիչը կատարել է հենց այս երգը։
Թիմբերլեյքի աշխատանքը վառ և ուրախ է ստացվել։ Տեսահոլովակի հերոսները՝ այդ թվում և Թիմբերլեյքը, պարում են տարբեր վայրերում։