Կինը գիշերը մեքենայով հարվածեց բվին. առավոտյան նրան անակնկալ էր սպասվում
LifestyleԿինը, որ երթևեկում էր Ֆլորիդայի մայրուղիներից մեկով, հանկարծ նկատեց իր ուղղությամբ թռչող բվի, սակայն բախումից չկարողացավ խուսափել:
«Ես ընթանում էի 100կմ/ժ արագությամբ, և բվին վերջին պահին նկատելով ոչինչ չէի կարող անել: Ես շատ տխրեցի, երբ հասկացա, որ հարվածել եմ բվին, սակայն մութ էր, և ես չկանգնեցի:»,- պատմում է վարորդ Սոնջի Ուիլյամսը:

Հաջորդ օրը Սոնջիի հարևանները նրա մեքենայի հովացուցիչի ցանցի ետևում ինչ-որ շարժվող բան նկատեցին:

Մոտենալով մեքենային՝ նրանք տեսան բվին, որը նստած ցանցի ներսում հետաքրքրությամբ հետևում էր շրջապատի իրադարձություննե


Մի քանի րոպե անց եկան Ձկային ռեսուրսների և վայրի կենդանիների պաշտպանության ծառայության աշխատակիցները և ազատեցին թռչնին:



Զարմանալի է, բայց բուն վնասվածնքեր չէր ստացել, և նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
Նյութի աղբյուրը՝ docviewer.yandex.com