Ռոբ Քարդաշյանին ու Բլեք Չայնային տեսել են Մայամիում
LifestyleԲլեք Չայնան ու Ռոբ Քարդաշյանը ամուսնանալու են ամռան վերջին որեւէ արեւադարձային կղզում: Հայտնի է, որ նրանք մտադիր են նկարահանել իրենց պսակադրությունը իրենց սեփական ռեալիթի շոուի համար:

28-ամյա պարուհին ու Քիմ Քարդաշյանի եղբայրը իրենց գործերով Մայամիում էին, իսկ երեկ նրանք մեկնել են Ֆլորիդայից, որտեղ նրանց «բռնացրել են» ամենագո պապարացիները:

Չայնան ըստ երեւույթին, այդքան էլ լավ տրամադրություն չուներ (ի դեպ, նրա սպորտային կոշիկը Քանյե Ուեսթի Adidas-Yeezy 350 Boost Black հավաքածուից է):


Ռոբը Gucci–ի հանդերձանքով էր:

Ապագա ամուսինները տուն էին վերադառնում՝ Լոս Անջելես
