Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից կրճատվելու է 41 մեքենա. մեքենաների հետագա ճակատագիրը պարզ չէ
TVԿառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ կառավարության անշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ վարչապետի հանձնարարականին և հայտարարեց, որ առաջին փուլում կրճատվելու է 797 ծառայողական մեքենա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր լրագրողներին փոխանցեց, որ իրենց համակարգից կրճատվելու է տարբեր ստորաբաժանումների սպասարկող 41 մեքենա: Դրանց հետագա ճակատագիրը, նախարարի խոսքով, քննարկվում է: